Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 55087

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝  55087
09.10.2020 | 11:20

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 614-ով՝ հասնելով 55087-ի։

Առողջացել է ևս 216 մարդ, ընդհանուր՝ 45528: Արձանագրվել է մահվան 6 դեպք, ընդհանուր՝ 1010: Մինչև օրս այլ պատճառով մահացել է կորոնավիրուսով վարակված 303 մարդ։ Փաստացի բուժում է ստանում 8246 քաղաքացի: Երեկ արվել է 3312 թեստավորում, մինչև այժմ՝ 319791:

Դիտվել է՝ 4654

Մեկնաբանություններ